• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որքան բնակելի շենք է շահագործման հանձնվել. ո՞ր մարզն է առաջատար

ByEditor

May 27, 2023

Երևանի իշխանությունների գործունեությունը չի կարելի համարել բավարար: Երևանյան իշխանություններն իրենց բոլոր խոստումները կատարում են կիսատ կամ ընդհանրապես չեն կատարում: Քաղաքում խնդիրներ առկա են գրեթե բոլոր ոլորտներում: Մայրաքաղաքը վերածվել է մի մեծ շինհրապարակի՝ իր բոլոր հետևանքներով:

Երևանցին արդեն հոգնել է շինարարության ձայնից, փոշուց և աղբից: Երևանի իշխանությունները կռիվ են տալիս աղբի հետ, սակայն անընդհատ պարտվում են:

Երևանում արդեն քանի տարի է` լուծում չի ստանում տրանսպորտի հարցը. օրվա տարբեր ժամերին միշտ ուշ-ուշ են գալիս և խցանված են լինում,այն դեպքում,երբ պարբերաբար լսում ենք նոր ավտոբուսների համալրման մասին։

Ճանապարհները գտնվում են խայտառակ վիճակում՝ վթարային իրավիճակներ ստեղծելով քաղաքի տարբեր անկյուններում:

Այս բոլոր հարցերը լուծելու փոխարեն քաղաքային իշխանությունները զբաղված են փողոցները անվանափոխելով և բնակարաններ նվիրելով: Վերջինիս մասով հերթը հասել է մեր շատ սիրված երգիչ Ֆորշին։

Ինչևէ, անդրադառնանք բնակելի շենքերին։ 2023թ-ի առաջին եռամսյակում շահագործման են հանձնվել 51,890 քառ. մ. ընդհանուր մակերեսով բնակելի շենքեր: Այս ծավալները 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 31%-ով:

Ընդհանուր առմամբ շահագործման հանձնված բնակելի շենքերի այս ծավալների կառուցվածքը Երևանում և ՀՀ մարզերում եղել է հետևյալը.

Գծապատկեր 1. Շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալների բաշխումը Երևանի և ՀՀ մարզերի միջև 2023թ-ի առաջին եռամսյակում

Ինչպես նկատում ենք Գծապատկեր 1-ում, առաջին տեղում է Կոտայքի մարզը, որտեղ տեղակայված է շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր ծավալների մոտ 43%-ը: Մարզում 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ շահագործման հանձնված շենքերի մակերեսն ավելացել է 22.1%-ով՝ կազմելով 22,214 քառ. մ:

Երկրորդ տեղում է Արարատի մարզը 21.8% մասնաաժնով: Այստեղ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ շահագործման հանձնված բնակարանների ընդհանուր մակերեսն աճել է 85.5%-ով:

Երրորդ հորիզոնականում է հայտնվել մայրաքաղաք Երևանը՝ 18.9% մասնաբաժնով, որն իրենից ներկայացնում է 9,822 քառ. մ.: Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 10.2%-ով: