• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեծ յոթնյակի ղեկավարները լուծում են աշխարհի հարցերը՝ ունենալով ցածր վարկանիշներ սեփական երկներում. ովքեր են նրանք

ByEditor

May 24, 2023

Միջազգային անցուդարձին հետևելը չափազանց կարևոր նշանակություն ունի հանրային կարծիք ձևավորելու տեսանկյունից: Ներկայիս իրավիճակում հայաստանցիների համար ոչ միայն կարևոր են ներքին իրադարձությունները, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող զարգացումները: Այս առումով կարևոր է անցած շաբաթ Ճապոնիայում ընթացող Մեծ 7-յակի կամ G7-ի գագաթաժողովը:

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ  G7-ը միջազգային ֆինանսական ոչ ֆորմալ խումբ է, որտեղ քննարկվում են աշխարհի տնտեսաքաղաքական հարցերը: Այս ակումբում իրար են միավորվելՀավաքական Արևմուտքի առավել ազդեցիկ ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան:

Առաջին տարօրինակությունը, որը մեր ուշադրությունը պետք է գրավի, այն է, որ ներկայացված երկրները վաղուց արդեն չեն ներկայացնում աշխարհի բնակչությանը: Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված աշխարհակարգում հայտնվել են նոր գերտերություններ, որոնք ևս իրենց դիրքերն ունեն:

Մյուս տարօրինակությունն այն է, որ այս ակումբը վերածվել է ռուսական պետությանը վերացնելու գործիքի: Այսինքն աշխարհի հիմնախնդիրները քննարկելու և լուծում տալու փոխարեն մեծ յոթնյակի երկների ղեկավարները մտածում են՝ ինչպես վերացնել ՌԴ-ն և շուտափույթ կերպով վնասազերծել Չինաստանին:

Երրորդ տարօրինակությունը վերաբերում է Զելենսկի շոուին: Ուկրաինան վաղուց կորցրել է իրականության հետ կապերը: Մեծ յոթնյակը նկատում է ռուսների բարբարոսությունները, սակայն անտեսում է ուկրաինացիների հանցանքները:

Հետաքրքիրն այն է, որ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներից և ոչ մեկը չի վայելում սեփական ժողովրդի համակրանքը.

Գծապատկեր 1. Մեծ յոթնյակի ղեկավարների վարկանիշը սփեական երկներում

Երկրները, որոնք փորձում են իրենց կարծիքը տարածել աշխարհի մյուս պտությունների վրա, սեփական երկներում լուրջ խնդիրներ ունեն: Ցավոք, Հավաքական Արևմուտքում չկան ղեկավարներ, որոնք ունեն հանրային մեծ աջակցություն: Չկան ղեկավարներ, որոնք կարող են ասել իրենց ծանրակշիռ կարծիքը, և աշխարհը կհետևի նրանց:

Արևմուտքն օր օրի ավելի է դավաճանում սեփական սկզբունքները: Դրա մասին են վկայում հանրային կարծքիները: Մասնավորապես, ԱՄՆ-ում Բայդենի վարկանիշը 42% է և շարունակում է նվազել:
Կանադայի վարչապետի վարկանիշը կազմում է 39%: Մեր հասարակությունը Թրյուդոին հիշում է Ն. Փաշինյանի հետ իրականացրած <նասկի> շոուով: Գերմանիայի ներկայիս կանցլերը խիստ անդեմ կերպար է և նրա գործունեությանը հավանություն է տալիս գերմանացիների միայն 34%-ը:

Մեծ Բրիտանիայում առանց ընտրությունների իշխանությունը պահող վարչապետների շղթան հասել է Ռիշի Սունակին, որի վարկանիշը կազմում է ընդամենը 33%:
Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի և Իտալիայի վարչապետ Մելոնիի վարկանիշները կազմում են համապատասխանաբար 31% և 49%:
Ամենացածր վարկանիշն ունի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ ընդամենը 25%:

🔸Գլոբալ մասշտաբով մեզ անհրաժեշտ են իրական ղեկավարներ: Մարդկությանը պետք են ղեկավարներ, որոնք ոչ թե հակամարտություններ կհրահրեն, այլ կզբաղվեն աշխարհի առջև ծառացած իրական խնդիրների  լուծմամբ և կբացեն մարդկության զարգացման նոր ժամանակաշրջանը: