«Ֆրանսիան փակ խողովակներով Ռուսաստանին մի քանի անգամ առաջարկել է աջակցել, Ուկրաինայի հարցով երկխոսություն հաստատել, ընդ որում՝ առանց Կիևի մասնակցության». այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, որ Ուկրաինայի մասին առաջարկել են խոսել առանց Ուկրաինայի, խախտելով արևմուտքի հռչակած սկզբունքը։
«Բայց, դրան զուգահեռ, Ֆրանսիան հանդես է գալիս որպես Ուկրաինա, այսպես կոչված, խաղաղարար ուժեր ուղարկելու գլխավոր նախաձեռնող ու իր տարածքում զինվորականներ վերապատրաստող»,- ասել է նա։