• Sun. Apr 28th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեծ Բրիտանիան այժմ «Ինֆլյացիոն պարույր»-ի մեջ է․ գնաճի մակարդակը զարմացրել է տնտեսագետներին

ByEditor

May 19, 2023

Ավելի քան մեկ տարվա նախազգուշացումներից հետո Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին ասել է, որ Մեծ Բրիտանիան այժմ «Ինֆլյացիոն պարույր»-ի մեջ է՝ չնայած Կենտրոնական բանկի տոկոսադրույքների անընդմեջ բարձրացումներին։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Աշխատավարձի և գների «Ինֆլյացիոն պարույր»-ի տեսության էությունը հետևյալն է. աշխատավարձի բարձրացումը համարվում է որպես արտադրության ծախսերի մեծացում, որը հանգեցնում է ապրանքների գների բարձրացմանը, որն իր հերթին պահանջում է աշխատավարձի մի նոր բարձրացում, սա էլ հանգեցնում է գների բարձրացման և այսպես շարունակ- խմբ

«Հիմնական գնաճի որոշ ուժգնություն [Մեծ Բրիտանիայում] արտացոլում է էներգակիրների բարձր գների անուղղակի ազդեցությունները», — չորեքշաբթի ելույթում ասել է Բեյլին:

«Արտաքին ցնցումները, որոնք մենք տեսել ենք, փոխազդում են ներքին տնտեսության վիճակի հետ։ Ընդհանուր գնաճը նվազում է, բայց այս երկրորդ փուլային ազդեցությունները դժվար թե անհետանան այնքան արագ, որքան առաջացել են»,- նշել է Բեյլին:

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի գնաճի մակարդակը զարմացրել է տնտեսագետներին՝ մարտին պահպանելով 10%-ից բարձր մակարդակ: Հիմնական գնաճը, առանց սննդամթերքի, էներգիայի, ալկոհոլի և ծխախոտի, նախորդ ամսվա համեմատ կայուն է եղել՝ 5,7%:

Բեյլիի խոսքով՝ աշխատաշուկայի լարվածության թուլացումը տեղի է ունենում ավելի դանդաղ, քան նախապես ակնկալում էր Կենտրոնական բանկը:

Անվանական աշխատավարձի աճը` չճշգրտված գնաճի համեմատ, և ծառայությունների գների աճը տեղի է ունեցել բանկի կանխատեսումներին համապատասխան: Անգլիայի բանկը տեսնում է աշխատավարձերի աճի տեմպի դանդաղման նշաններ, սակայն նկատում է, որ ծառայությունների գնաճը մնում է բարձր, ավելացրել է Բեյլին:

Բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն «շարունակում է կարծել, որ գնաճի ռիսկերը զգալիորեն շեղված են դեպի վեր։ Վերաֆինանսավորման տոկոսադրույթը կշարունակվի ճշգրտվել ՝ հասնելու 2% գնաճի թիրախին: