• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

1 օրվա ընթացքում՝ անձնական ունեցվածքի գողության 10 դեպք. բացահայտված հանցագործությունները՝ ամփոփ

ByEditor

May 4, 2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որոնցից 2-ը` նախկինում կատարված։

 

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 15,
▪️անձնական ունեցվածքի գողության` 10,
▪️ խարդախության՝ 8,
▪️մարմնական վնասվածք պատճառելու՝ 5,
▪️ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության` 4-ական,
▪️հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 2-ական,
▪️վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։

 

▪️Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
▪️Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

▪️Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

▪️Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար.
14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: