• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որքան է կազմել հունվար-մարտ ամիսների գնաճը. Վերլուծություն

ByEditor

May 3, 2023

Գնաճը շարունակում է մնալ հանրությանը հուզող ամենանշանակալի երևույթներից մեկը։ Դա պատահական չէ, քանի որ գնաճի մակարդակն անմիջականորեն ազդում է մարդկանց կենսապայմանների, հետևաբար նաև՝ կյանքի որակի վրա։

Երկրի իշխանություններն իրավիճակից կախված իրականացնում են քաղաքականություն, որի նպատակն է գնաճի պահմանումը նախանշված մակարդակի շրջակայքում։ Ներկայումս նկատվում է գնաճի դանդաղեցում։ Մեր մի քանի վերլուծություններում անդրադարձ ենք կատարել յուրաքանչյուր ամսում արձանագրված գնաճին։ Սույն վերլուծությունում ուսումնասիրենք գնաճը՝ եռամսյակային մակարդակով․

Գծապատկեր 1․ ՍԳԻ փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին և 2022թ-ի չորրորդ եռամսյակի համեմատ

ԿԲ տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ ՀՀ-ում գներն աճել են 7,2%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 2,3%-ով։

Ուսունասիրենք գնաճը հետևյալ կտրվածքով․

Գծապատկեր 2․ ՍԳԻ փոփոխություը մի շարք ապրանքախբերի և ծառայությունների սակագների մասով 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի և 2022թ-ի չորրորդ եռամսյակի համեմատ

Պարզվում է՝ 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ սննամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գները աճել են 8,1%-ով, իսկ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4,8%-ով։

Ոչ պարենային ապրանքների գները 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 5,4%-ով, իսկ 2022թ-ի չորրորդ եռամսյակի համեմատ, ընդհակառակը, դիտվել է գնանկում 0,9%-ով։

Եվ վերջում անդրադարձ կատարենք ծառայությունների սակագների փոփոխություններին։ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ ծառայությունների սակագներն աճել են 6,9%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1,2%-ով։