• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Օտարերկյա ուղղակի ներդրումների ռեկորդային մակարդակ 2022 թվականին. Բաբկեն Թունյան

ByEditor

May 3, 2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

<<2022թ-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) զուտ ներհոսքը կազմել է գրեթե 1 մլրդ դոլար, ինչը հանդիսանում է ռեկորդային Հայաստանի ողջ պատմության ընթացքում։ Այս մասին նշում է Modex վերլուծական կենտրոնը՝ պաշտոնական վիճակագրության և սեփական հաշվարկների հիման վրա:

Պայմանավորված զուտ ՕՈՒՆ ներհոսքի կտրուկ աճով՝ 2022թ-ին կտրուկ աճել է նաև զուտ ՕՈՒՆ/ՀՆԱ ցուցանիշը՝ հասնելով 5.1%-ի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան 2021թ-ի ցուցանիշը։

Շնորհիվ այսպիսի աճի՝ հաջողվել է կտրուկ բարելավել ՕՈՒՆ-ի գծով կառավարության թիրախային ցուցանիշը (2026 թվականին՝ 6% թիրախ):

Այդուհանդերձ, Modex-ը ուշադրություն է հրավիրել օտարերկրյա զուտ ներդրումների ներհոսքի կառուցվածքի վրա՝ նշելով, որ 2022թ-ին զուտ ներհոսքի 58.6%-ը բաժին է ընկել վերաներդրումներին, այսինքն, Հայաստանում ՕՈՒՆ-ով գործող ընկերությունների հաշվետու տարում չբաշխված շահույթին, ինչի վրա դրական անդրադարձ է ունեցել նաև դրամի արժեվորումը>>։