• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Bloomberg. Samsung-ն աշխատակիցներին արգելել է կորպորատիվ սարքերում օգտագործել ChatGPT

ByEditor

May 3, 2023

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը աշխատակիցներին արգելել է օգտագործել ChatGPT չաթբոտը և նմանատիպ տեխնոլոգիական արտադրանք կորպորատիվ սարքերում՝ տեղեկատվության արտահոսքի մտավախության պատճառով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության ներքին փաստաթուղթը։

Գործակալության տվյալներով՝ ապրիլին Samsung Electronics-ի ինժեներները պատահաբար դուրս են թողել կորպորատիվ սկզբնական կոդը՝ այն վերբեռնելով ChatGPT-ում։ Ընկերությունը նշում է, որ տվյալները, որոնք բեռնված են այս և նմանատիպ չաթ-բոթերում, պահվում են արտաքին սերվերներում և, հետևաբար, կարող են հասանելի լինել երրորդ կողմին։

«Խնդրում ենք ձեզ բարեխղճորեն պահպանել անվտանգության պահանջները, խախտումները կարող են ընկերության տեղեկատվության արտահոսքի պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել կարգապահական հետևանքների՝ ընդհուպ մինչև աշխատանքի դադարեցումը», – ասվում է Samsung-ի պաշտոնական փաստաթղթում:

Արգելքը վերաբերում է կորպորատիվ սարքերին և ցանցերին։ Այլ սարքերից չաթ-բոտեր օգտագործելիս աշխատակիցներին արգելվում է դրանց վրա վերբեռնել տվյալներ, որոնք կարող են պարունակել հեղինակային իրավունքով պաշտպանված տեղեկություններ: Զուգահեռաբար ընկերությունն աշխատում է ChatGPT-ի սեփական անալոգի ներդրման վրա։