Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համոզված էՀայաստանի տնտեսական աճին մեծապես նպաստել է ԵԱՏՄ անդամակցությունը։ Sputnik Արմենիա -ին տված հարցազրույցում նա նշել է. «Մասնավորապես, աճին կնպաստեն շինարարության աճի բարձր տեմպերը, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների մեծ հոսքը, որը միայն առաջին կիսամյակում կազմել է 2,5 մլրդ դոլար և արհեստականորեն կավելացնի բնակչության գնողունակությունը»։ Նա այն համոզմանն է, որ զբոսաշրջիկների հոսքի աճը և գյուղատնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանները կարող են ՀՀ տնտեսությունը դուրս բերել անկումային միջավայրից և զգալիորեն կնպաստեն տնտեսության աշխուժացմանը։ Նա նշեց, որ 2024 թ. 1–ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում իրական ՀՆԱ–ի աճի տեմպը կազմել են 10,4 %, մինչդեռ միության անդամ մյուս երկրներում աճը բավականին ցածր է։ Օրինակ
ՀՆԱ–ի աճի տեմպերը Բելառուսում կազմել է 5 %, Ղազախստանում3,3 %, Ղրղզստանում
8,1 %,
Ռուսաստանում4 %, 7 %, Տաջիկստանում
8,2 %։
Միաժամանակ, ըստ նրաայս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ՀՀ–ում գրանցվել է ամենացածր գնաճը՝ 0,8 %, մինչդեռ Բելառուսում այն կազմել է 5,8 %, Ղազախստանում՝ 8,4 %, Ղրղզստանում՝ 4,5 %, Ռուսաստանում՝ 8,6 %, Տաջիկստանում՝ 3,5 %։ Մանասերյանը նշեց, որ ՀՀ տնտեսական աճին էապես նպաստում են նաև ԵԱՏՄ ֆինանսական կառույցները։ Օրինակ, ըստ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD), 2024 թ. առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրվել է շուրջ 26 գործարք, որոնք ապահովել են 527 մլն դոլարի սուվերեն ֆինանսավորման ծավալ։ Անդրադառնալով ՀՀ տնտեսական աճին
տնտեսագետը հիշեցրել է, որ 2024 թ. ՀՀ պետբյուջեում նախատեսված է 7 %, Կենտրոնական բանկն ակնկալում է 6,1–6,8 %, Համաշխարհային բանկը` 5,5 %։ Եվրասիական փորձագիտական ակումբը 2024 թ. տարեվերջին կանխատեսում է 8,5 %–ոց տնտեսական աճ։