• Tue. Apr 30th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեծ յոթնյակի բոլոր երկրները կտուժեն՝ դեպի Ռուսաստան արտահանումն արգելելու որոշումից. Global Times

ByEditor

Apr 28, 2023

Ռուսական տնտեսությունը ոչնչացնելու Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ցանկությունը Արևմուտքին կհանգեցնի ինքնասպանության, գրում է չինական Global Times-ը։

Խոսքը G7-ի («Մեծ յոթնյակի») առաջարկի մասին է՝ ամբողջությամբ արգելել ցանկացած մատակարարում Ռուսաստան։ Այս սահմանափակումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Եվրոպայի անկմանը, և կտուժեն դաշինքի բոլոր երկրները։

Հոդվածի հեղինակները կարծում են, որ Ուկրաինային աջակցելու Արեւմուտքի քաղաքականությունն իրեն սպառել է։ Վաշինգտոնում խուճապ է տիրում, ինչի պատճառով ԱՄՆ-ը պատրաստ է ծայրահեղ քայլերի, և դեռ կոչ է անում դաշնակիցներին անել նույնը։

Բացի այդ՝ G7-ի առաջարկը խաթարում է խաղաղության հեռանկարները, ընդգծվում է հրապարակված հոդվածում։