«Գազպրոմի» հետ պայմանագիրը, որի վերջնաժամկետը 2024 թվականի վերջն է, չերկարաձգելու Զելենսկիի որոշումը նախ վնաս կհասցնի Ուկրաինային։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այդ որոշման պատճառով Եվրոպան ստիպված կլինի գազի դիմաց զգալիորեն ավելի շատ վճարել, ինչի հետևանքով եվրոպական մայրցամաքի արդյունաբերությունը կկորցնի մրցունակությունը»,– ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ երեկ էր Զելենսկին հայտարարել, որ վեջակետ է դրված «Գազպրոմի»-ի հետ պայմանագրին, ինքը մտադիր չէ, այն երկարաձգելու։ Սակայն Զելենսկին միաժամանակ նշել է, որ պատրաստ է ռուսական մեկ այլ ընկերության հետ պայնամագիր կնքել, որպեսզի Ուկրաինայով ռուսական գազը հասնի Եվրոպա։