• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ո՞ր երկրներն են ԱՄՆ պետական պարտքի պարտատերերը

ByEditor

Apr 3, 2023

Ժամանակակից աշխարհն ապրում է բավականին լարված ու որոշիչ մի ժամանակաշրջան, որը սկիզբ դրվեց ռուս-ամերիկյան հարաբերություններում սրված ճգնաժամով: Իհարկե, որոշ վերլուծաբանների կարծիքով հակասությունները ոչ անքան ռուս-ամերիկյան են, որքան ռուս-չինական: Երկու դեպքում էլ ներկայիս աշխարհը երկատված է և կանգնած է լուրջ ճգնաժամի առաջ, որից անցումը բացելու է մարդկության համար նոր ժամանակահատված:

Բանկերի սնանկացման պատճառները. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Այս մարտահրավերների համատեքստում ԱՄՆ-ի և եվրոպական բազամթիվ երկրների տնտեսություններում հեղհեղուկ վիճակ է: Այս առումով մտահոգիչ է ԱՄՆ-ի արտաքին պարտքը: Պարզվում է՝ այսօր Ամերիկան իր պետական պարտքի դիմաց օտարերկրյա ներդրողներին պարտք է $7,3 տրիլիոն: Դրանք ներկայացված են գանձապետական արժեթղթերի տեսքով, որոնք ամբողջ աշխարհում ամենաիրացվելի ակտիվներից են: Կենտրոնական բանկերն օգտագործում են դրանք արտարժույթի պահուստներ ստեղծելու համար, իսկ օտարերկրյա ներդրողները կարող են գանձապետական պարտատոմսեր գնել որպես խնայողական միջոց: Դրանք հաճախ օգտագործվում են որպես գրավ որոշակի Միջազգային առևտրային գործառնություններում, կամ երկրները կարող են դրանք օգտագործել փոխարժեքի քաղաքականության կառավարմանը նպաստելու համար: Օրինակ ՝ երկրները կարող են գնել գանձապետական պարտատոմսեր ՝ իրենց արժույթի փոխարժեքը շահարկումներից պաշտպանելու համար:

Գծապատկեր 1. ԱՄՆ-ի պետական պարտքի սեփականատերերը 2022թ-ին

ԱՄՆ-ի ամենամեծ պարտատերը Ճապոնիան է, որին պատկանում է պարտքի 14.7%-ը:
Երկրորդ հորիզոնականում է Չինաստանը, որին պատկանում է պարտքի 11.9%-ը:
Երրորդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ իր 8.9% մասնաբաժնով:
ԱՄՆ պարտատերերի առաջին հնգյակի ցուցակը եզրափակվում է Լյուքսեմբուրգով, որին պատկանում է պարտքի 4.5%-ը:
Հատկապես մտահոգիչ է Չինաստանի դիրքերն այս ցուցակում, քանի որ ԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են վերածվել իրական հակամարտող ուժերի գրեթե բոլոր բնագավառներում: