• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում Suzuki-ն բախվել է արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել խոտածածկի վրա

ByEditor

Mar 28, 2023

արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմանում Suzuki SX4 ավտոմեքենան Գյուրջյան փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ Արմենակյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ճանապարհամերձ խոտածածկի վրա, ու կա վտանգ, որ շուռ կգա, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Ելնելով քաղաքացիների ու վարորդների անվտանգությունից՝ նշված հատվածում երթևեկությունը դադարեցվել է։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։