• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վերականգնվող էներգետիկան վերելք է ապրում

ByEditor

Mar 28, 2023

Էներգիան մեր առօրյա կյանքի զարկերակն է, որը սնուցում է ամեն ինչ՝ մեր տներից մինչև մեքենաներ, մինչև էլեկտրոնային հարմարանքներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում անընդհատ փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ էներգիայի արտադրման և թե՛ սպառման ոլորտում, ինչը հիմնականում պայմանավորված է ինչպես կառավարությունների, այնպես էլ սպառողների շրջանում կլիմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ:
Կառավարության քաղաքականությունը, արտադրության ծախսերի նվազումը և կլիմայի հանդեպ խնամքը նպաստել են կանաչ էներգիայի տեխնոլոգիաների մասսայական ներդրմանը:

Մեկ տասնամյակ առաջ ընդամենը մի քանի երկիր էր ակտիվորեն խրախուսում էլեկտրական մեքենաների ներդրումը, մինչդեռ այսօր միլիոնավոր սպառողներ կարող են օգտվել էլեկտրական մեքենաների հարկային արտոնություններից և սուբսիդիաներից, քանի որ կառավարությունները պարտավորվել են աստիճանաբար հրաժարվել ներքին այրման շարժիչներից: Այս ամենի արդյունքում էլեկտրական մեքենաները զանգվածային ճանաչման ճանապարհին են․

Գծապատկեր 1․ Էլեկտրամոբիլների քանակությունը աշխարհում 2021թ-ի դրությամբ

Փաստենք, որ 2021թ․-ին թվականին մոտ 16,4 միլիոն էլեկտրական մեքենաներ են եղել աշխարհի ճանապարհներին։ Այս ցուցանիշը  մոտ 60% — ով ավելի է, քան 2020թ․ի ցուցանիշը։

Նկատենք նաև, որ  2021թ․-ին վերականգնվող էներգիան կազմել է համաշխարհային էներգիայի սպառման 16% — ը ՝ 2000 թ-ի  ընդամենը 8% — ի դիմաց: Այս աճը հիմնականում պայմանավորված է արևային և քամու էներգիայով, որոնք կազմում են նոր վերականգնվող հզորությունների մեծ մասը․

Գծապատկեր 2․ Վերականգնվող էներգետիկան արևային և հողմային էներգետիկայի ճանկերում 2021թ-ի դրությամբ

2018 թ-ից ի վեր ամեն տարի արևային էներգիան և քամին կազմում են վերականգնվող աղբյուրներից նոր հզորությունների աճի ավելի քան 80% — ը, ինչը նպաստում է մաքուր էներգիայի ռեկորդային աճին: