• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՃՏՊ Արշակունյաց պողոտայում. բախվել են ավտոմեքենաներ

ByEditor

Mar 28, 2023

ժամը 16։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3/8 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայի թիվ 23 հասցեի մոտակայքում. բախվել են «Kia Forte» (վարորդ՝ Տ. Խ.), «Nissan Altima» (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Polo» (վարորդ՝ Դ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա արտահոսքը դադարեցվել է տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan Altima» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաների գազի բալոնների փականները։