• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կիպրոսը միջին վիճակագրական եվրոպական թիմ է. Ալեքսանդր Պետրակով

ByEditor

Mar 28, 2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կիպրոսի ընտրանուն միջին եվրոպական հավաքական է համարում:

«Կիպրոսի ազգային ընտրանին միջին վիճակագրական եվրոպական թիմ է: Նրանք նախորդ խաղում հիմնականում գործում էին պաշտպանությունից: Շոտլանդիայի ընտրանու դեմ վատ տեսք չունեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Մասնագետը առանձնացրեց, որ Թուրքիայի դեմ խաղի մասին արդեն իսկ իր կարծիքն ունի և վերանայելով հանդիպումն՝ առանձնացրեց, որ թուրքերի որոշ ֆուտբոլիստներ որակապես գերազանցում են հայ ֆուտբոլիստներին:

Պետրակովը շեշտեց, որ հիմնական կազմում փոփոխություններ կլինեն, և ինքը պատրաստվում է հնարավորություն տալ այլ ֆուտբոլիստների: Ուկրաինացի մասնագետը գոհ է հայ ֆուտբոլիստների աշխատանքից նախորդ` Թուրքիայի դեմ խաղից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 28-ին Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Կիպրոսի հավաքականին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: