• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանաբնակ հայ օլիգարխը՝ Ազգային ժողովում

ByEditor

Mar 28, 2023

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ առավոտյան խորհրդարան է եկել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Ռուբեն Գրիգորյանը՝ Ռուբեն Ցոլակիչը, որը նաեւ Մոսկվայի հայկական եւ ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիրն է: Թե որն էր նրա՝ ԱԺ գալու պատճառը, «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել. վերջինս ԱԺ-ում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ:

Մեր տեղեկություններով՝ Հակոբյանի եւ Գրիգորյանի հանդիպումը բավականին երկար է տեւել: Հանդիպումից անմիջապես հետո Ռուբեն Գրիգորյանը հեռացել է խորհրդարանից, այլ հանդիպումների չի մասնակցել»: