• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երևանում բախվել են Hyundai Elantra-ներն ու Akura-ն. կան վիրավորներ, որոնցից մեկը երեխա է

ByEditor

Mar 28, 2023

Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հացագործությունների քննության բաժնում, քննիչ Հրայր Պետրոսյանի որոշմամբ, նախաձեռնվել է վարույթ՝ մարտի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ավետ Ավետիսյան փողոցի 80/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Էդգար Արզումանյանի վարած Hyundai մակնիշի, 42-ամյա Էլլա Հովհաննիսյանի վարած Hyundai մակնիշի և 60-ամյա Հակոբ Շալջյանի վարած Akura մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է. Հովհաննիսյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ 8-ամյա Մ. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 69-ամյա Մառլենա Հովակիմյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրմանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: