Ջրատարից դուրս են բերել դին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում՝ ջրատարում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1․5 մետր խորություն ունեցող ջրատարից դուրս են բերել Ս․ Հ․-ի (ծնված 1955 թ․) դին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *