Բրյուսելում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և մի շարք այլ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ Ուկրաինայի թեմայով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները։
«Եվրամիության մի քանի երկրներ Բրյուսելում հանդիպելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Վոլոդիմիր Զելենսկու հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հրավերով տեղի կունենա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի երկրների ոչ պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև դաշնային կանցլեր Շոլցը»,- հայտնել է Բյուխները։
Հանդիպմանը ընթացքում մասնավորապես կքննարկվի Ուկրաինային հետագա աջակցություն ցուցաբերելու հարցը