• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կրակոցներ Երևանում․ կա 2 վիրավոր

ByEditor

Mar 15, 2023

կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-y:

Նշված տան մոտ նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Վաղարշակ Սարգսյանը հայտնաբերել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր և ատրճանակ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։

Քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն։ Դեպքի փաստով՝ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։ Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա կրակել է իր վրա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։