• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

44-օրյա պատերազմի ժամանակ, երբ բանակն իր բնագծերից ստիպված նահանջեց, առաջ եկան թերություններ

ByEditor

Mar 12, 2023

Օրերս գերմանահայ հանայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսել 44-օրյա պատերազմի և անվտանգային համակարգերի մասին, ասել է. «Մենք խոսում ենք անվտանգության համակարգերի մասին, բայց ինչու չենք ասում, որ մեր անվտանգության համակարգերը մեզ դավաճանել են, կարող է պարզվի, որ մենք հենվել ենք փուչիկ անվտանգային գործոնների վրա»: Փաշինյանի խոսքով՝ խորը պետք է ուսումնասիրել՝ ինչ է տեղի ունեցել մեր բանակում այն ժամանակ, երբ մենք հոտընկայս կենացներ էինք խմում:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը՝ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս հայտարարությամբ ինչ-ինչ քաղաքական խնդիրներ են լուծվում: Նա հիշեցրեց, որ Փաշինյանը 2020-ի օգոստոսին Սարդարապատի հուշահամալիրում լրիվ հակառակ բանն էր ասում, և պնդում էր, որ մենք ունենք ամենամարտունակ բանակը, մենք դա ապացուցել ենք:

«Ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է և որտեղ գալիս են քաղաքական գործիչները, որոնք պետք է կոնկրետ քաղաքական խնդիրներ լուծեն, իրենք միշտ ընկնում են ծայրահեղությունների մեջ»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ բազմիցս ասել է, որ մինչև 2018-ը Հայաստանի բանակը և Արցախի ՊԲ-ն լավագույններից մեկը չէր, բայց ինչ-որ մի բանակ էր, որը կոնկրետ ժամանակատարածային հարթության մեջ հաջողությամբ դիմադրում էր ադրբեջանաթուրքական նկրտումներին և հիանալի կատարում էր իր խնդիրները:

«2016-ի ապրիլյան պատերազմը մեր հաղթանակն էր, և դա մեր բանակի լավագույն ցուցանիշներից մեկն էր: Այլ հարց է, որ մեր բանակը կռվեց միայն 4-10 օր, և այդ բանակը իր խնդիրը հիանալի լուծեց: Ռազմադիվանագիտական միջոցառումները տվեցին իրենց արդյունքը, որ ադրբեջանական կողմը դադարեցրեց ագրեսիան: 2020 թվականի ողբերգական պատերազմում բանակը դիվանագիտական առումով մնաց միայնակ, հարվածն էլ ավելի ուժեղ և երկարատև եղավ, քան ապրիլյան պատերազմում: Նույնիսկ այս պայմաններում մեր բանակը նորից իրեն փայլուն դրսևորեց, և ունեցավ ընդգծված թերություններ: Թերություններից էր, օրինակ, մոբիլիզացիան համակարգի անկումը, մոբիլիզացիայի տապալումը: Թերություններից էր հրամանատարական բուրգի ոչ հստակ գործելը, հրամանատարական որոշումների ընդունման չհիմնավորվածությունը, անվճռականությունը և այլն>,-ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ մենք չունեինք փայլուն բանակ, բայց մենք ունեինք լավ ամուր բանակ: Մեր բանակի հիմնական թերությունը այն էր, որ ստատիկ վիճակում էր և պաշտպանական բանակ էր: Մենք ունեինք պաշտպանության մեջ ուժեղ բանակ, բայց մենք չգիտեինք, թե հարձակման դեպքում այդ բանակն ինչպես կգործի և չգիտեինք, թե ինչպես կգործեր, եթե իրեն հանեինք իր պաշտպանական բնագծերից:

«Ցավոք, այս վերջին պատերազմը ցույց տվեց, որ պաշտպանական բնագծերում, երբ որ տեղանքին ծանոթ են, մասշտաբային, գլոբալ որոշումներ ընդունելու կարիք չկա, բանակը լավ էր դիմադրում: Բայց երբ որ իր բնագծերից ստիպված նահանջեց և նոր տեղանքում պետք է պաշտպանվեր, դիմադրեր, միանգամից առաջ եկան թերությունները, այդ թվում նաև կառավարական»,-հավելեց նա:

Հակոբյանի խոսքով՝ առանձին թեմա է նաև բանակի տեխնիկական հագեցվածություն.արաբաստիկ 1980-ականների զենքի լեգենդը, որ մտավ, դա իրականում սև լեգենդ էր, որովհետև ներկա բանակների մեծ մասի զենքերը կոնցեպտուալ առումով 80-ականներից են գալիս, իսկ զենքերի զգալի հատվածն էլ եթե անգամ ֆիզիկապես արտադրվել է հիմա, ապա մոդելը ստեղծվել է 1980-ականներին:

«Օրինակ՝ մեր ԱԿ 74 ինքնաձիգները, դիպուկահար հրացանները, մեր հրետանային միջոցները, Տ72 տանկերը, ՄԻԳ 24 ուղղաթիռները և ՍՈՒ 25 գրոհիչները: Նույնիսկ զենքեր կան, որ հիմա ռուս-ուկրաինական պատերազմում օգտագործվում են, նույնիսկ 1940-ականների են: Ուկրաինական կողմը Մաքսիմ գնդացիրն է կիրառում, որը 1910 թվականին է ստեղծվել: Այսինքն` այդ 80-ականների զենք թեզը, որ ասում էին, տեխնիկական առումով եթե ամենագագաթում դնեինք ամերիկա-իսրայելական բանակը, որպես 100 տոկոս, և ամենաներքևում դնենք ամենահետամնաց երկրի բանակը, մեր բանակը գտնվում էր 60-70 տոկոսի մոտակայքում: Այսինքն՝ կեսից դեպի դրական, բայց ոչ լիարժեք ու իդեալական բանակ»,-ասաց նա: