• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վրաստանում օտարերկրյա ներդրումները 17 տարում 1-ին անգամ գերազանցել են $2 միլիարդը

ByEditor

Mar 11, 2023

Վրաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2022 թվականին կազմել է $2 միլիարդ, ինչը 61,1%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է $2 միլիարդ, ինչը 61,1%-ով գերազանցում է 2021 թվականի ճշգրտված տվյալները։ Աճը պայմանավորված է օտարերկրյա ուղղակի ներդրումների երկու բաղադրիչով՝ կանոնադրական կապիտալի աճով եւ վերաներդրումների ցուցանիշով։

Գերատեսչության տվյալներով՝ ներդրումների ծավալը 17 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է $2 միլիարդը։

Ներդրումների ամենամեծ ծավալը ստացվել է Մեծ Բրիտանիայից (21,4%), որին հաջորդում են Իսպանիան (18,3%), ԱՄՆ-ը (8,2%) եւ Նիդեռլանդները (7,3%):

Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 3,5% կամ $71 միլիոն, անցած տարի ՌԴ-ից ուղղակի ներդրումների ծավալը 2021 թվականի համեմատ նվազել է 6%-ով։

Օտարերկրյա միջոցների մեծ մասը ներդրվել է ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում ($526,4 միլիոն), անշարժ գույքում ($406,9 միլիոն), արվեստի, զվարճությունների եւ հանգստի ոլորտներում ($173,1 միլիոն):