• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խաղաղությանն օգնելու գործնական գլխավոր չափանիշը՝ ադրբեջանական ագրեսիայի գին

ByEditor

Mar 11, 2023

Միացյալ Նահանգները հետախուզության զեկույցի մակարդակում արձանագրում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է ունենալ բռնության նոր բռնկում, միևնույն ժամանակ պետքարտուղարության խոսնակի մակարդակով նշելով, որ պատրաստ են ամեն ինչ անել հակամարտության լուծմանն աջակցելու համար: Իսկ պատրա՞ստ են Ադրբեջանին ենթարկել պատժամիջոցի, եթե պատրաստ են անել ամեն ինչ: Որովհետև, թերևս միայն դա Բաքվին հետ կպահի ագրեսիվ և ռազմական շանտաժի քաղաքականությունից, այդ կերպ Հայաստանին ու Արցախին իր պայմանները միարժեք թելադրելու հավակնությունից: Իսկ, քանի դեռ Բաքուն անարգել դրսևորում է իր այդ հավակնությունը, միշտ բարձր է լինելու էսկալացիայի և բռնության աճի վտանգը: Ռեգիոնալ իր առաջին այցը կատարած Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող Լուիս Լ. Բոնոն Երևանում հայտարարեց, որ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցի հարց չի քննարկվում, դա կունենա հակառակ էֆեկտ:

Քաղաքական տողատակի մակարդակում թերևս պարզ է, թե ինչ «հակառակ էֆեկտի» մասին է խոսում ամերիկացի համանախագահը: Եթե Նահանգները կոշտ խոսի Ադրբեջանի հետ, առավել ևս սպառնա պատժամիջոցով, ապա դրանից կօգտվի Ռուսաստանը: Նույն տրամաբանությամբ է իրավիճակին մոտենում Ռուսաստանը՝ Բաքվի հետ կոշտ խոսելը ձեռնտու չէ, որովհետև դրանից կօգտվի Արևմուտքը, հետևաբար պետք է պայմանավորվել, համենայն դեպս ոչ պակաս, քան պայմանավորվում է Արևմուտքը: Իհարկե փոքր ինչ պարզունակացված, բայց սա է պատկերը և այս համատեքստում Ադրբեջանը ստանում է՝ եթե ոչ մասշտաբային բռնություն և ուժ գործադրելու, ապա գոնե այդ գործիքը պաւբերաբար, լոկալ մակարդակում անարգել խաղացնելու հնարավորություն: Այստեղ է, որ խաղաղության շահառությունը, խաղաղ կարգավորմանը նպաստելու հանձնառությունը ստանում է գործնական մեկ չափիչ՝ որքանով է հանձնառու կողմը կամ սուբյեյտը հայտնում ուժի կիրառման դեպքում, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի պարագայում Ադրբեջանի պատասխանատվության հարց դնելու պատրաստակամություն: Մինչ չձևավորվի միջավայր, որտեղ շատ հստակ կլինի այդօրինակ քաղաքականության համար Ադրբեջանին սպասվելիք գինը, խոսել կայունության տանող գործնական արդյունավետության մասին, կլինի կամ ինքնախաբեություն, կամ՝ խաբեություն: