• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Meta-ն պատրաստվում է հազարավոր աշխատակիցների աշխատանքից հեռացնել

ByEditor

Mar 9, 2023

Meta-ն ծրագրում է մոտ օրերս ազատել հազարավոր աշխատակիցների, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աշխատակիցների կրճատման այս փուլը, ըստ աղբյուրների, կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։ Նրանք, ովքեր աշխատում են այս ուղղությամբ, հուսով են, որ պլանը պատրաստ կլինի նախքան գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի ծնողական արձակուրդ գնալը՝ իր երրորդ երեխային խնամելու համար, հայտնել է Bloomberg-ի աղբյուրներից մեկը:

Կրճատումների այս փուլը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով և գովազդատուների բյուջեի կրճատմամբ: Meta-ի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը:

Նշվում է, որ ընկերության բաժնետոմսերը երեքշաբթի օրը Նյու Յորքի նախնական շուկայական առուվաճառքում աճել են 1,6 %-ով՝ հասնելով 187,9 դոլարի:

Meta-ն մենեջերներին խնդրել է այլ աշխատանք կատարել կամ լքել ընկերությունը

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը 2022 թվականի աշնանից դադարեցրել է աշխատանքի դիմումների ընդունումը և սկսել նվազագույնի հասցնել ծախսերը։ Անցյալ նոյեմբերին Meta-ն զանգվածային կրճատումներ է իրականացրել: Ըստ Bloomberg-ի՝ կրճատումների նոր փուլը, ի տարբերություն նոյեմբերյանի, անակնկալ չի եղել աշխատողների համար։