• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մոսկվա, Սամարա, Սոչի. Հայկական Ավիաուղիները սկսում է իր թռիչքները

ByEditor

Mar 2, 2023

Հայկական Ավիաուղիները 2023 թվականի մարտից սկսում է իր թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից։

Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, մեկնարկային երթուղային ծրագիրը ներառում է Մոսկվա, Սամարա, Սոչի միջազգային ուղղությունները:

Թռիչքները նախատեսված են հարմարավետ Airbus A321 ինքնաթիռներով՝ 220 ուղեւոր նստատեղով։

Տոմսերի ամրագրումը հնարավոր է գործակալությունների միջոցով: Առաջիկայում վաճառքը հասանելի կլինի ավիափոխադրողի պաշտոնական կայքում: