• Tue. May 7th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հունվար-փետրվարին ՊԵԿ-ն ապահովել է 287 միլիարդի եկամուտ եւ պետական տուրք

ByEditor

Mar 2, 2023

2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։

Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 34.1 մլրդ ՀՀ դրամով կամ 99.3%-ով: