• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

2023թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 249,278 դրամ

ByEditor

Mar 1, 2023

2023թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 249,278 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 22.0% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.7%-ով և կազմել 189,456 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.6%-ով և կազմել 274,956 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից