• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ ավտոմեքենաների արտադրություն սկսել

ByEditor

Mar 1, 2023

Թեհրանը չի բացառում, որ Ռուսաստան իրանական մեքենաների մատակարարումներից բացի, առկա Է նաև դրանց համատեղ արտադրության հնարավորությունը: Ըստ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի՝ այժմ տվյալ հարցն ուսումնասիրվում է:

«Այս ոլորտում կա ևս մեկ գաղափար՝ դա համատեղ արտադրություն է: Ինձ թվում է, որ մեր երկուստեք հնարավորությունները կարող են լրացնել միմյանց, և այստեղ կարելի է սիներգիա ստեղծել: Սա ևս մեկ գաղափար է, որն այժմ մեր կողմից մշակվում է», – ասել է դեսպանը «Парламентская газета»-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը «РИА Новости»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Saipa ընկերությունը բանակցություններ է վարում տարեկան ավելի քան 20 հազար ավտոմեքենա Ռուսաստան արտահանելու հեռանկարների շուրջ։

Սակայն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ իրանական ավտոմեքենաների մատակարարումները հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ հավաստագրում չեն անցել Ռուսաստանում