• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը 2023 թվականի սկզբից աճել է ավելի քան 10,4 մլրդ դոլարով

ByEditor

Mar 1, 2023

Տարեսկզբից ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունն աճել է ավելի քան 10,4 միլիարդ դոլարով, հայտնում է Bloomberg-ը։

Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ ամենաշատը աճել է «Лукойл»-ի ղեկավար և գլխավոր սեփականատեր Վագիտ Ալեքպերովի կարողությունը։ Նա իր խնայողությունները հասցրել է 17,8 միլիարդ դոլարի՝ տարեսկզբից վաստակելով 2,43 միլիարդ դոլար և վարկանիշում զբաղեցրել է 91-րդ տեղը։

Ամենահարուստ ռուսաստանցիներից ևս մեկը՝ «Северстал»-ի գլխավոր բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը, իր կարողությունը հասցրել է 20,2 միլիարդ դոլարի՝ տարեսկզբից վաստակելով 1,54 միլիարդ դոլար և զբաղեցնելով 78-րդ տեղը Bloomberg Billionaires Index-ում։

НЛМК-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն իր կարողությունը հասցրել է 20,8 մլրդ դոլարի՝ վարկանիշում զբաղեցնելով 76-րդ տեղը և տարեսկզբից վաստակելով 905 մլն դոլար։