• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՌԴ խոշոր ընկերություններում սահմանվում է որոշումների կայացման նոր ընթացակարգ

ByEditor

Jan 19, 2023

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել խոշոր ընկերությունների կողմից կորպորատիվ որոշումների կայացման հատուկ ռեժիմի մասին։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ն այդ ընկերությունները կկարողանան անտեսել կառավարումից դուրս եկած ոչ բարեկամական երկրներից համասեփականատերերի ձայները։

Համաձայն հրամանագրի՝ Ռուսաստանի խոշոր ընկերություններում եւ բաժնետիրական ընկերություններում սահմանվում է որոշումների կայացման ժամանակավոր ընթացակարգ, եթե դրանք համապատասխանում են հետեւյալ չափանիշներին.

– այլ երկրների կամ միջազգային կազմակերպությունների կողմից պատժամիջոցներ են սահմանվել դրանց ռուսաստանցի սեփականատերերի կամ շահառուների նկատմամբ,

– ոչ բարեկամական երկրների հետ կապված օտարերկրյա քաղաքացիները բաժնեմասեր ունեն ընկերության կանոնադրական կապիտալում, բայց դրանք չեն գերազանցում 50%-ը,

– նախագահի հրամանագրին նախորդող տարվա ընթացքում կազմակերպության եկամուտը գերազանցում է 100 միլիարդ ռուբլին:

Այսպիսով, ոչ բարեկամական պետություններից ընկերությունների համասեփականատերերի, ինչպես նաեւ նրանց կողմից կառավարման մարմիններում առաջադրված թեկնածուների ձայները հաշվի չեն առնվի քվորումի եւ քվեարկության արդյունքների սահմանման ժամանակ, եթե նման որոշում կայացնեն ընկերության այլ համասեփականատերեր: