• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Amazon-ը նախատեսում է փակել Մեծ Բրիտանիայի 3 պահեստ

ByEditor

Jan 18, 2023

Amazon-ը նախատեսում է փակել երեք պահեստ Մեծ Բրիտանիայում, ինչը կազդի 1200 աշխատատեղերի վրա, սակայն աշխատողներին հնարավորություն կտրվի տեղափոխվել այլ վայրեր։

Ընկերությունը հայտնել է, որ խորհրդակցությունների ժամանակ քննարկել է երկրում տարբեր քաղաքներում գտնվողերեք հին պահեստները փակելու հարցը, որտեղ աշխատում է 1200 մարդ: Սակայն իրենք ընդհանուր առմամբ 30 խոշոր պահեստ ունեն Մեծ Բրիտանիայում:

Amazon-ը նաև հայտարարել է, որ նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում երկու նոր պահեստ բացել կենտրոնական և հյուսիս-արևելյան Անգլիայում, որոնք կստեղծեն 2500 նոր աշխատատեղ:

Անգլիան Amazon-ի խոշորագույն շուկաներից մեկն է ԱՄՆ-ից դուրս:

Առցանց մանրածախ առևտրի հսկան ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է կրճատել 18000 աշխատատեղ ամբողջ աշխարհում՝ նախապատրաստվելով ավելի դանդաղ աճին, քանի որ սպառողները և ձեռնարկությունները կրճատում են ծախսերը բարձր գնաճի հետևանքով: