• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2022թ.-ին կրիպտոխարդախների և չարագործների կողմից գողացվել է 3.7 մլրդ դոլար

ByEditor

Jan 9, 2023

2022թ.-ին կրիպտոընկերությունները 3.7 մլրդ դոլար են կորցրել խարդախության և անվտանգային խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է անվտանգության թեստավորման Web3 Immunefi հարթակը։ 2021թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 58%-ով։

Հրապարակված տվյալների համաձայն չարամիտ գործողությունների 95% բաժին է ընկնում կոտրված դրամապանակներին և հարթակներին։ Դրամապանակների կոտրման միջոցով ամենամեծ գողությունը կատարվել է Ronin Bridge ընկերությունից, գողոնի ծավալը կազմել է 625 մլն դոլար։

2022թ.-ին չարամիտների կողմից հարվածներ են հասցվել ապակենտրոնացված ֆինանսական հարթակներին, մասնավորապես զգալի հարվածներ են կրել տարբեր բլոքչեյններ կապող կամուրջները։

Չնայած այն բանին, որ 2023թ. նոր է սկսել, արդեն հայտնվել են կրիպտոչարագործների առաջին զոհերը։ Հայտնի է դարձել, որ օրերս չարագործները գողացել են բիթքոինի առաջին ծրագրավորողներից Լյուք Դեշին պատկանող 216 BTC, որի արժեքը այժմ կազմում է մոտ 3.6 մլն դոլար։