Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Կավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանն ակնկալում է ամրապնդել մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում:
Մաղթում եմ ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում>,- նշված է ՀՀ վարչապետի գրառման մեջ։