The Economist. Թրամփի միգրացիոն քաղաքականության ազդեցության համաթիվը․

ԱՄՆ-ում շարունակվում է նախընտրական պայքարը նախագահի երկու թեկնածուների միջև։ «Երիտասարդ» Հարիսը, որն ունի բավականին լուրջ իրավաբանական աշխատանքային փորձ, առաջ է քաշում իր թեզերը՝ կիսելով Բայդենի վարած քաղաքականության համար պատասխանատվությունը։ Երկրորդ թեկնածուն ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն է, ով հայտնի է իր կտրուկ ու ռիսկային գործողություններով։

Թրամփի քաղաքականությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ աշխարհի տարբեր երկրների վրա հատկապես հետևյալ երեք հիմնական ոլորտներում՝ անվտանգություն, առևտուր և միգրացիա։

Ազդեցության այս չափը գնահատելու համար ստեղծվել է Թրամփի համաթիվը /Trump index/։

Հիշեցնենք, որ Թրամփի քաղաքականության ազդեցության համաթիվը տատանվում է 0-100 բալ միջակայքում։ Որքան երկրի փաստացի ցուցանիշը մոտ է 100 բալին, այնքան երկրի վրա մեծ է Թրամփի միգրացիոն քաղաքականության ազդեցությունը։

Այս առումով The Economist -ի հաշվարկների արդյունքում առանձնացրել են հետևյալ երկրները․

Հաշվարկները ցույց են տալիս, որ 100 բալ մակարդակ է արձանագրվել Սալվադորի մասով, որը մեծապես կախված է ԱՄՆ-ից ստացվող տրանսֆերտներից։

Երկրորդ տեղում է Դոմինիկյան Հանրապետությունը՝ 91․4 բալով։

Երրորդ ամենախոցելի երկիրը Հոնդուրասն է 72․4 բալ արդյունքով։

Դեպի ՀՀ դրամական փոխանցումների ծավալները նվազել են. Ի՞նչ են փաստում թվերը
Նկատենք, որ Թրամփը շատ հաճախ քննադատում է ԱՄՆ ներկայիս միգրացիոն համակարգը։ Կոչ է անում միգրանտների ընտրության համակարգը խստացնել՝ նվազեցնելու համար ԱՄՆ-ում հանցավորության մակարդակը, որը, ըստ Թրամփի, ուղղակիորեն կապվում է ԱՄՆ-ում առկա միգրացիոն քաղաքականության թերությունների հետ։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *