Թուրքիայի խորհրդարանում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական Ժողովրդահանրապետական (ՀԺԿ) կուսակցության պատգամավորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է քաշքշուկի։

Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) խորհրդարանական խմբակցության պատգամավորները մարտի 19֊ին որպես բողոքի գործողություն գրավել էին խորհրդարանի ամբիոնը։

Մարտի 20֊ի նիստում ամբիոնի գրավում տեղի չի ունեցել, սակայն լարվածություն է առաջացել CHP-ի և ԱԶԿ-ի պատգամավորների միջև։

Նիստի ընթացքում ընդդիջում է հայտարարվել, և այդ ժամանակ երկու խմբակցությունների պատգամավորները մոտեցել են միմյանց և քաշքշուք է սկսվել։

Մերսինից պատգամավոր Ալի Մահիր Բասարիրը, ով Ժողովրդահանրապետական խմբակցության փոխնախագահն է, օդեկոլոնի փոքր շիշը նետել է իշխող ԱԶԿ խմբակցության պատգամավորների վրա։

Բասարիրը նշել է, որ ներողություն չի խնդրելու իր արարքի համար։ Նախազգուշացում ստանալուց հետո Բասարիրի և ԱԶԿ պատգամավորների միջև կարճատև քննարկումներ են եղել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *