Իրանից շուտով կարձագանքեն Թրամփի նամակին

Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին։

«Մենք որևէ բանակցություն չենք վարի ճնշման, սպառնալիքների և պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններում։ Մենք առաջիկա օրերին կպատասխանենք Թրամփի նամակին», – ասել է նա։

Արաղչին նշել է, որ Թրամփի նամակը «պարունակում է սպառնալիքներ», սակայն կան նաև «հնարավորություններ»։

«Մենք տեսնում ենք ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ», – ընդգծել է դիվանագետը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *