Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվ...
11:00 22/04/2023
Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Հայաստան ժամանած Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը հյուրընկալել է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին:ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն պրոֆ․ Նազիկ Հասությունյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ շատ արժեքավոր են նման հանդիպումները և հանդիսանում են համագործակցության նոր նախաձեռնությունների հնարավորություն։ Այնուհետև խոսքը տրվել է հյուրին՝ Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդին
Տեսնել ավելին
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը...
18:55 21/04/2023
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 6:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ, դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել է Խորվաթիայի ներկայացուցիչ Անտոնիո Կամենյասևիչի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ տարել, ապա քառորդ եզրափակչում տուշեով (7:0) առավելության է հասել դանիացի Օլիվեր Կրուգերի նկատմամբ:Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշա
Տեսնել ավելին
Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանից Արցախ ռազմամթերք տեղափոխ...
17:59 21/04/2023
Ինչպես տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը, նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: «Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել:Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի
Տեսնել ավելին
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկ...
14:58 21/04/2023
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:
Տեսնել ավելին
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրա...
14:33 21/04/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:Մասնավորապես՝սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը,խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվո
Տեսնել ավելին
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպան...
10:42 21/04/2023
Այս մասին հայտնել է հայկական «Ակոսը»:Նշվում է, որ Ստամբուլի նահանգապետարանը մերժել է նախաձեռնող խմբի հայտը՝ Քադըքյոյում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառման անցկացման վերաբերյալ:
Տեսնել ավելին
Յուրաքանչյուրիս համար պետք է լինի մեկ միասնական նպ...
09:41 19/04/2023
Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը: Վազգեն ՍարգսյանՄենք հայ ենք, և մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի մեկ միասնական նպատակ՝ հայրենիքի խաղաղությունը, բարգավաճումն ու զարթոնքը: Այլ ճանապարհ չկա, ապագան լինելու այն ազգերինը, ովքեր կդիմակայեն արհավիրքներին և կպահպանեն իրենք ինքնատիպ դիմագիծը: Մենք պիտի՛ հաղթահարենք մեզ բաժին հասած փորձությունները միասնական, բռունցքված, քանզի Հայաստանը բացառիկ համընդհանուր սիրո երկիր է...Արտյոմ Վարդանյան
Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մա...
09:35 19/04/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Վշտունի փողոց, Վշտունի փողոցի նրբանցք, Խ․Խաչատրյան և Հակոբյանց փողոցների նրբանցքներ, Նոյ, Սիլիկյան, Լուկաշին թաղամասեր, Ախպարաշեն թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լենինգրադյան, Խորեն Խաչատրյան, Առաքելյան, Հասմիկի, Հասրաթյան, Տիչինայի, Օտյան, Ռ.Մելիքյան
Տեսնել ավելին
«Արցախի բռնազավթված տարածքների պատմամշակութային ժա...
17:28 18/04/2023
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվել է «Հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման թուրք-ադրբեջական քաղաքականությունը» խորագրով քննարկում-ասուլիս, հայտնում է «Արցախպրես»-ը։Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը փաստել է, որ հայկական մշակութային ժառանգության յուրացումն և ոչնչացումը հա
Տեսնել ավելին
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր 21 բուժառու տեղափո...
16:22 18/04/2023
Ապրիլի 15-16-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 21 հիվանդ տեղափոխվել է Հայաստան:Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում։Եվս 20 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։Ապրիլի 17-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել
Տեսնել ավելին
Տեղահանված արցախցիներին Երևանում և Սյունիքում անվճ...
13:44 18/04/2023
Բռնի տեղահանված և ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների համար այսուհետ Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբում կգործի անվճար փաստաբանական ծառայություն:Այս մասին տեղեկացնում են Օպերատիվ շտաբից՝ մանրամասնելով, որ ծառայությունը կգործի ի դեմս ԱՀ փաստաբանների պալատից կցված փաստաբաններ՝ Երևանում՝ Գարեգին Աշոտի Բաբայանի (հեռ՝ 091 09-44-60, 093 09-44-60), իսկ Սյունիքում՝ Խաչատուր Գրիշայի Առաքելյանի (հեռ՝ 094 62-39-65):
Տեսնել ավելին
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևան...
11:32 18/04/2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաք՝10:00-16:00 Զավարյան փ. 1, 1ա, 2, 6 շենքեր, Սիսակյան փ. 22 շենք, թիվ 94 դպրոց, Բաշինջաղյան, Առաքելյան փողոցներ, թիվ 191 դպրոց, Անդրանիկի փ. 85, 89, 93 շենքեր, Կաշեգործների փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ. 2, 3, 4, 5
Տեսնել ավելին
Կալանավորվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հիվանդո...
10:33 18/04/2023
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետը ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, հիվանդության սիմուլյացիա է դրսևորել։ Ստացիոնար բուժում չպահանջող առողջական խնդրի պայմաններո
Տեսնել ավելին
Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան...
22:08 17/04/2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում:«Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են: Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ նվաճեցի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը: 19-ամյ
Տեսնել ավելին
Սոթքի հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժ...
13:08 17/04/2023
Ադրբեջանական զինուժը ուրբաթ օրվանից սկսած պարբերաբար կրակում է Սոթքի հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ հանքավայրի աշխատանքները դադարեցված են։Aysor.am-ի հետ զրույցում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ այս պահին էլ աշխատանքները չեն վերսկսել, քանի որ կրակոցները շարունակվում են։«Առավոտյան էլ կրակոցներ են հնչել, դրանք հնչում են պարբերաբար։ Հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժամկետ», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։Հիշեցնենք՝ ՊՆ-ն հաղորդագ
Տեսնել ավելին

.png)
.png)