Ֆրանկոֆոնյան խաղեր. եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ բրոն...
17:07   04/08/2023
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում` ցույց տալով 16,40 արդյունք: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Աղասյանի խոսքով՝ աթլետիկայի մրցումներն անցկացվել են բարձր մակարդակում:«Ճիշտ է, խանգար Տեսնել ավելին
Ֆրանսիան ՄԱԿ-ում կոչ է արել վերացնել Լեռնային Ղարա...
10:10   04/08/2023
ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Նատալի Բրոդհերսթը ՄԱԿ ԱԽ-ի ելույթի ժամանակ կոչ է արել վերացնել Արցախի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության առաքման խոչընդոտները:Նատալի Բրոդհերսթը պահանջել է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան, փոխանցում է 1lurer.am լրատվական կայքը: Տեսնել ավելին
Արցախի թեմը հրավիրում է Վերափոխման տոնին նախորդող ...
09:26   04/08/2023
Արցախի թեմը հրավիրում է Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության շրջան։«Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին մենք միասնաբար պետք է տոնենք մեր Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման տոնը։Համաձայն եկեղեցական տոնացույցի՝ մեծ տոներին նախորդում են պահեցողության որոշակի օրեր, ուստի, ելնելով ներկա ճգնաժամային իրավիճակից՝ Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի Տեսնել ավելին
Բարեբախտաբար ժողովուրդը հասկանում է, որ հայրենիքի ...
20:06   03/08/2023
Արցախի պետնախարար գուրգեն ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները: Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավ Տեսնել ավելին
Արցախը և արցախահայությունը կյանք ու ապագա չունեն ց...
17:52   03/08/2023
Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել  հայտարարությամբ. Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին:Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարա Տեսնել ավելին
«Ցավում ենք, ոչինչ անել չենք կարող». Կարմիր խաչից ...
14:21   03/08/2023
Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի դստերը՝ Վերա Խաչատրյանին այսօր ընդունել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակում, գրում է Aravot.am-ը։Կոմիտեի ներկայացուցիչները նշել են, սակայն, որ որևէ բան անել չեն կարող։«Ցավում ենք, այս պահին ոչինչ անել չենք կարող», - նշել են նրանք։ Տեսնել ավելին
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վ...
14:07   03/08/2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Վագիֆ Խաչատրյանին, որին վերջերս առեւանգել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեքենայից եւ պահում են Ադրբեջանում:Այս մասին գրում է news.am-ը:Օմբուդսմենի աշխատակազմում տեղեկացրել են, որ «այցելությունը տեղի է ունեցել բժշկի եւ հոգեբանի ներկայությամբ»։ Տեսնել ավելին
Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է ...
10:17   03/08/2023
Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է այցելություն Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների կողմից, այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում, հայտնում է «Լուրերը»։Արդեն 9-րդ օրն է, և դեռ որևէ տեղաշարժ չկա. գիշերվա ընթացքում ևս նոր զարգացումներ տեղի չեն ունեցել, և Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն 21 բեռնատար է սպասում՝ բեռնված հումանիտար բեռով: Վերջին երկու բեռնատարում՝ բացառապես քաղցրավենիք՝ հիմնականում պիտանելիության երկար ժամկետով, որոնք պահվ Տեսնել ավելին
Հայաստան ադրբեջանական ներխուժումներն անտեսված են, ...
17:50   02/08/2023
«Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է զեկույց, որը վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների և բնակավայրերի հարևանությամբ անօրինական ներկայության փաստերին։Զեկույցը ներառում է տվյալներ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վերաբերյալ:«Բացի այն, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչներին զրկել են իրենց արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից, որի հետևանքով բնակիչները չեն կարողանում Տեսնել ավելին
Խոշտանգման վտանգ կա. Սահակյանը վստահեցնում է` Վագի...
15:58   02/08/2023
Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին Արցախի արդարադատության դաշտից խաբեությամբ բերել է Ադրբեջանի արդարադատության դաշտ, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից կոչվում է արտակարգ հանձնում և խախտում է անձի իրավունքները։Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման խնդրին։ «Այս պարագայում առաջին հերթին անձին զրկում են ազատությունից, խոշտանգումների վտանգ կա»,– նշեց Սահակյանը։ Նրա Տեսնել ավելին
«Այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին»....
12:13   02/08/2023
Արցախցի Ռուզաննան խնդրանքով դիմել է բոլորին՝ օգնել կերակրել երեխաներին։Ռուզաննան հինգ անչափահաս երեխա ունի, որոնցից երկուսը ունեն հաշմանդամություն, ապրում են Ստեփանակերտում։«Այլևս անհնար է դարձել սնունդ հայթայթելը, բալիկներս մատնվել են սովի, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Խնդրում եմ Ձեզ օգնել՝ կերակրել բալիկներիս, այլևս ի վիճակի չեմ նայելու նրանց քաղցած աչքերին։ Ապրում եմ հանուն բալիկներիս, պայքարում եմ այս սուրբ հողի համար»,- Facebook-ում գրել է նա։ Տեսնել ավելին
Արցախի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանը ձերբակալվել է ադր...
10:13   02/08/2023
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Այս մասին գրել է Արցախի տեղեկատվական շտաբը։«Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխա Տեսնել ավելին
Բանակի հզորացումը պետք է լինի մեր ազգային ռազմավար...
19:06   01/08/2023
 Բանակը մեր ազգի հայելին է, մեր անվտանգության, արժանապատիվ կյանքի և ապագայի միակ երաշխավորը: Բանակի հզորացումը պետք է լինի մեր ազգային ռազմավարության և գաղափարախոսության կենտրոնը.  բանակի համար պետք է արվի ամեն ինչ, նույնիսկ անհնարինը:  Յուրաքանչյուր ՀԱՅ զինվոր պետք է զգա իր հզոր արմատների կանչն իր հոգում, իր ազգի հերոսական անցյալի ներկայությունն այսօր և հպարտորեն կրի այդ առաքելությունը, քանզի վաղը հաղթելու է նա, ով մինչ այդ վաղը իր հոգում  կտանի հաղթանակը: Տեսնել ավելին
Արցախցի մայրերը նախագահական նստավայրի մոտ հավաք կկ...
17:03   01/08/2023
Վաղը՝ ժամը 18:00-ին, արցախցի մայրերն, իրենց մտահոգող հարցերի պատասխանները ստանալու նպատակով, նախագահական նստավայրի մոտ հավաք կկազմակերպեն:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը:«Վաղը՝ 18:00-ին, մի խումբ մտահոգված մայրերով երեխաների հետ հավաքվում ենք նախագահական շենքի դիմաց՝ ստանալու մեզ հուզող հարցերի պատասխանները: Եթե դու ևս մտահոգված ես, միացի՛ր մեզ ու մեկնաբանության մեջ որևէ նշան թողիր», - ասված է հրապարակման մեջ։ Տեսնել ավելին
Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճ...
14:52   01/08/2023
Արցախում առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։«Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օ Տեսնել ավելին