Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները...
13:40 03/10/2023
Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», - Ազատությանը տեղեկացրեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանա
Տեսնել ավելին
Ուղեցույց՝ բռնի տեղահանված արցախցիներին կառավարութ...
11:05 03/10/2023
ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտ
Տեսնել ավելին
Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել Ադրբեջանի կողմից օրե...
16:48 02/10/2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և Դավիթ Բաբայանին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։«Սա այն թեման է, որ չափազանց կոնֆիդենցիալ է, ես չեմ կարող ընթացակարգերով կիսվել։ Մենք թիվ և ընթացակարգ չենք հրապարակում։ Եթե տեսակցություն լինում է՝ ապա հաստատում ենք, ասում ենք՝ այո տեսակցել ե
Տեսնել ավելին
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքեր...
14:00 02/10/2023
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Տեսնել ավելին
Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել...
10:01 01/10/2023
Արցախից տեղահանված ընտանիքում երկվորյակ է ծնվել՝ Արթուրը և Մանեն։ Այդ մասին հայտնում են Սլավմեդ ԲԿ-ից։ «Հաշվի է առնվել հղիի հոգեբանական ծանր վիճակը, լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ»։
Տեսնել ավելին
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Ար...
10:49 30/09/2023
12-ամյա Կարենը ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան:«Կարենը 12 տարեկան է, բայց նայում եմ աչքերին, տեսնում հասուն ու մի կյանք տեսած տղամարդու, ով մի ողջ ընտանիք է հանել Արցախից. շուրջ 40 ժամ ղեկին լինելով` հասցրել է իր ընտանիքին Հայաստան...Առաջին բուժօգնությունԻնքնապաշտպանությունՄեքենա վարելԼողալՏեղեկատվական տեխնոլոգիաներՍա ամեն մի երեխա պիտի սովորի...»,- Facebook-ում գրել է Արևիկ Համբարձումյանը:
Տեսնել ավելին
Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված 10-ամյա Միքայե...
16:56 29/09/2023
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․«Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված էս երկու բալիկների՝ 10-ամյա Միքայելի եւ 8-ամյա Նվերի հուղարկավորությունը վաղն է, Մասիս համայնքի Մասիսի քաղաքային գերեզմանատանը, ժամը 14։00-ին»։Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր Սառնաղբյուրի զոհվա
Տեսնել ավելին
Արցախում պայթյունի տարածքից մինչ այս պահը հայտնաբե...
10:07 29/09/2023
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։«Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Տեսնել ավելին
Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունե...
09:28 28/09/2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ - Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջա
Տեսնել ավելին
Ադրբեջանը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությ...
08:29 28/09/2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։«Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X» սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություն
Տեսնել ավելին
Ադրբեջшնական աղբյուրները հրապարակային տեղեկություն...
18:21 27/09/2023
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն են տարածեցել ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին: «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:Այս որոշումը բ
Տեսնել ավելին
Երևանից ուղղաթիռով բժիշկների թիմը մեկնել է Ստեփանա...
09:10 26/09/2023
Ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։
Տեսնել ավելին
Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործ...
12:50 25/09/2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
Տեսնել ավելին
Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայ...
10:29 25/09/2023
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մայթերից բերման ենթարկվածների համար ուղղորդող հաղորդագրություն է տարածել։«Բոլոր քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվում մայթերից` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին զեկուցագրերի հիման վրա, կարող են հանցագործության մասին հաղորդում տալ իրենց ազատությունը սահմանափակած ու կեղծ զեկուցագիր ներկայացրած ոստիկանների դեմ»,- հայտնել է Խուդոյանը։
Տեսնել ավելին
Ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ...
09:04 25/09/2023
Այսօր ժամը 09։00-ի դրությամբ Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի:Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։Հաղորդվում է, որ փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ:Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։Մայրաքաղաքի որոշ հատվածներում ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակից
Տեսնել ավելին

.png)
.png)