Ավելի քան 80 քաղաքացի է բերման ենթարկվել...
09:13   13/05/2024
Երևանում անհնազանդության ակցիաների արդյունքում 88 քաղաքացի է ոստիկանություն բերման ենթարկվել։Հիշեցնենք, որ մայրաքաղաքում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Տեսնել ավելին
«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...». սա...
12:04   12/05/2024
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ չի բերում:«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»: Սա հայ ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող արարքներ են:Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությանը պարգևավճար և կոչումներ է տալու»: Տեսնել ավելին
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննnրմալ կյան...
11:33   12/05/2024
Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր «Բայրաքթար»-ի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինելը փոփոխությունների. այս մասին ֆեյսբուքյ Տեսնել ավելին
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները բերման են են...
09:55   11/05/2024
«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր  պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերան են ենթարկվել ոստիկանության բաժին: Այդ մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը։«Ըստ մեզ հասած տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»: Տեսնել ավելին
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների ...
14:11   10/05/2024
Այսօր իրականացվող անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Վայոց Ձորում․ հայտնում են ՆԳՆ-ից։Ըստ ՆԳՆ-ի՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։Մայրաքաղաքի ակցիաների 5 մասնակցի էլ ձերբակալել են ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել Տեսնել ավելին
ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է...
10:47   10/05/2024
ԵՊՀ-ի ուսանողները անհնազանդության ակցիան սկսել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետիցՈւսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ և ֆակուլտետում դաս չկա:Ուսանողները այս պահին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դիմաց են: Տեսնել ավելին
ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանի 200-ից ավելի ուս...
14:02   08/05/2024
Մենք մտահոգված ուսանողներ ենք, ապակուսակցական, ոչ մի քաղաքական կողմնորոշում չունենք։ Մեր խնդիրն ենք համարել բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք կան ՀՀ-ում, Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտեցին ակցիա իրականացնող ԵՊՀ ուսանողները։Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։«Ստորագրահավաք ենք իրականացրել, 212 հոգի այս պահին ստորագրել է»,-լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանողուհին Տեսնել ավելին
Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կ...
13:04   08/05/2024
Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել շանտաժի միջոց, պատերազմի սպառնալիքի միջոցով չի կարող լինել։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։«Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, որին պետք է հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծե Տեսնել ավելին
«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ ...
16:37   05/05/2024
Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց՝ կազմակերպված ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության, ՀՅԴ Զավարյան ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի պատանեկան միությունների կողմից:«Միաժամանակ ՀՅԴ ԼԵՄ-ի և ՀՅԴ ԶՈՄ-ի ներկայացուցիչներ հանդիպել են  Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ՝ հանձնելու նամակը, որում շեշտվում է երիտասարդության՝ Հայաստանի իշխանությունների հանձնողական քաղաքականության կտրուկ մերժումը»,- ասվում է ՀՅ Տեսնել ավելին
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժ...
13:37   05/05/2024
Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող, հայրենիք ունեցող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի, որևէ կուսակցության կամ կազմակերպության գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:Նա ընդգծել է, որ այս շարժման մեջ կլինեն և՛ կուսակցականներ, և՛ անկուսակցականներ, և՛ հասարակական, և՛ մշակութային գործիչներ, և՛ հոգևորականներ, և՛ աշխարհականներ: «Երեկ ամբողջ օրը շարժումը վատաբանողներին և նրանց տերերին Տեսնել ավելին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը սկսել է Հա...
11:11   05/05/2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը սկսել է Հաղարծնի Սուրբ պատարագով:Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։Տեսանյութը կարող եք դիտել T Տեսնել ավելին
Մենք մեր տղաներին ենք խոստացել․ պատրաստ ենք նրանց ...
15:32   04/05/2024
Դեպի Երևան քայլերթի մեկարկին 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներն իրենց օրհնությունը տվին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին։Զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանը, նրանց դիմելով, ասաց․«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք։ Ոնց որ մեր տղաներն են կռվել այս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց պես կռվել այս հողի համար։ Ո՛նց կհաջողենք, ե՛րբ կհաջողենք, չգիտեմ, բայց գիտեմ, որ պատրաստակամ ենք։Հույս ունեմ, որ Աստված մեզ հետ կլինի ա Տեսնել ավելին
Երևանում անձրևաջրերը մի քանի թունելներ վերածել էին...
10:12   04/05/2024
Երեկ հանրապետությունում հորդառատ անձրևի պատճառով մի իսկական քաոս էր ստեղծվել Երևանում, գրում է Shamshyan․com-ը:Տարբեր վարչական շրջաններում անձրևաջրերը սելավատարերի խցանման պատճառով ողողել էին փողոցներ, բակեր ու թունելներ։«Ժողովրդին հայտնի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց տանող հատվածում, Մանկավարժական համալսարանի մոտ ավտոմեքենաները հայտնվել էին անձրևաջրերի մեջ, ինչի պատճառով էլ երթևեկությունը վերածվել էր «աջափսանդալի»։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները տև Տեսնել ավելին
Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առան...
18:14   03/05/2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։Երևանում մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 3-ի ցերեկը, 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսի Տեսնել ավելին
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբա...
14:35   02/05/2024
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ոստիկանները թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին, նա շարունակում է մնալ դեպի Կիրանց գյուղ տանող ճանապարհին։Համացանցում տարածված տեսանյութում Բագրատ Սրբազանը նշեց, որ միայնակ փակել է միջպետական ճանապարհը, ապա հավելում, որ ամաչում է հայ ոստիկանների համար։«Ամաչում եմ, որ հայոց ոստիկանությունը ճանապարհը փակում է զուտ գյուղ այցելելու, մարդկանց տեսնելու համար, հասկանալու համար, թե ինչ վիճակում են գտնվում։ Ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Սա ստի պատ Տեսնել ավելին