Ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի քաղաքա...
13:54   04/08/2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռն Տեսնել ավելին
Մարզերում և Երևանում երկար ժամանակով հոսանքազրկում...
09:57   04/08/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝10:00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11։00-17։00 Թումանյան փ. 31, 31Ա, 33 շենքեր, Հին Երևանցի փ. 57, 59, 61 սեփական տներ, Փարփեցի փ. 15-28 շենքեր, Մաշտոցի պող. 29, 31, 50, 50Ա շենքեր, Մաշտո Տեսնել ավելին
19 վիրավոր զինծառայողից 4-ի վիճակը ծանր է...
09:54   04/08/2022
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:  Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է: Տեսնել ավելին
Արցախում վիրավոր զինծառայողներից մեկը ծայրահեղ ծան...
19:06   03/08/2022
Արցախում վիրավորներից 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 1 հոգի ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում:Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։Նա նշել է, որ գրեթե բոլորի մոտ բեկորային վնասվածքներ են: Տեսնել ավելին
Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հա...
18:09   03/08/2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում  խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական ք Տեսնել ավելին
Արցախի նախագահը մասնակի զորահավաք է հայտարարել...
17:36   03/08/2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք: Տեսնել ավելին
2 զոհ, 14 վիրավոր. Արցախի ՊԲ-ն տվյալներ է հայտնում...
17:33   03/08/2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:ԱՀ Տեսնել ավելին
Մեկ զինծառայող զոհվել է, ութ զինծառայող վիրավոր է...
16:08   03/08/2022
Ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ:  Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք հաջորդիվ: Տեսնել ավելին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մա...
11:19   03/08/2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևան քաղաքում՝10:00-16:00 Արցախի փ. 42 շենք, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, 18, 20/3, 22/1, 22/2 շենքեր, թիվ 11 քոլեջի հանրակացարանի շենք, թույլ տեսնող երեխաների հատուկ դպրոց, գիշերօթիկ դպրոց, թիվ 124 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-16:00 Ռոստոմի փ. 33-81 սեփական տներ, Քրիստա Տեսնել ավելին
Հուլիսի 23-ին սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի...
10:01   03/08/2022
Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյուքում պարզվել է, որ նա մոլորվել է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։ Տեսնել ավելին
Օգոստոսի 2-ին և լույս 3-ի գիշերը իրադրությունը փոփ...
09:59   03/08/2022
Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։«Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը' Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազ Տեսնել ավելին
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ օգոստոսի 1-ին հրադադարի ռեժ...
21:12   02/08/2022
Անցած մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երեք դեպք է գրանցվել, ինչի հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Տեսնել ավելին
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապե...
20:11   02/08/2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որում նշված է.«Հարգելի՛ քաղաքացիներ,օգոստոսի 2-ին՝ ժամը 18:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տեսնել ավելին
Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահաջել է առա...
19:50   02/08/2022
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետո Տեսնել ավելին
Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա. Արցա...
09:38   02/08/2022
Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին, ասեմ, որ անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։«Ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադանքների չտրվել», - նշել է նա։  Տեսնել ավելին