Պուտինը կարգադրել է Սուրբ Ծնունդի առիթով Ուկրաինայ...
18:57   05/01/2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել։ Տեսնել ավելին
Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ ...
17:04   05/01/2023
«Ցանկանու՞մ եք պատկերացում կազմել Ադրբեջանում հայատյացության մասշտաբների մասին, կարդացե՛ք իմ ցանկացած գրառման տակ արված մեկնաբանությունները։ Բռնապետ Ալիևի ստեղծած հասարակությունը գրեթե ամբողջությամբ թունավորված է այլատյացությամբ»,- գրել է ՄԻՊ-ը: Տեսնել ավելին
Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում բռնկված հրդեհը մա...
14:37   05/01/2023
Հունվարի 5-ին, ժամը 09։41-ին Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Հրդեհը մարվել է ժամը 13:42-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, որից 2500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում:«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, ժամը 14։16-ին Կոտայքի մարզա Տեսնել ավելին
Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձի...
13:34   05/01/2023
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 6-ին, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ արևտյան` 2-3 մ/վ, հունվարի 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Արցախում այսօր և վա Տեսնել ավելին
Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահող երկրներին ...
12:41   05/01/2023
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին․«Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը:Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկիրները գրեթե նույն տեսակետն ո Տեսնել ավելին
Օդային միջանցք բացելը միակ որոշումն է, որ կարող է ...
10:51   05/01/2023
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից եւ ԱՄՆ-ից շատ կարեւոր կլինի: Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կամուրջ բացելու հնարավորությունն է»,-ընդգծեց նա:Հիշեցնենք, որ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի Տեսնել ավելին
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահա...
16:50   04/01/2023
ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելո Տեսնել ավելին
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կ...
15:27   04/01/2023
Երևանը 2023 թվականի ապրիլին կընդունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:«Ապրիլին Երևանում կկայանա երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցաշարն անցկացնելու հայտը շահել է Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաների հետ պայքարում։ Հիշեցնենք, որ 2022-ին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը միջազգային մասնագետների կողմից որակվեց լավագույնը մարզաձևի պատմության մեջ։EUBC-ին հայտնել է նաև 2023 Տեսնել ավելին
Եվս 2 հիվանդ է տեղափոխվել ՀՀ տարբեր բժշկական կենտր...
13:23   04/01/2023
Այս մասին  հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնից» 2 հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագ Տեսնել ավելին
«Պետք է օգնենք Արցախի ժողովրդին». Լոս Անջելեսի քաղ...
11:05   04/01/2023
Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը:«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բասը: Տեսնել ավելին
Արցախում պետական պահուստային պաշարներից որոշ ապրան...
18:17   03/01/2023
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:Պետնախարարին զեկուցվել  է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իր Տեսնել ավելին
2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջ...
12:58   03/01/2023
Ըստ Բաբայանի՝ 2023 թվականը կարող է դառնալ շատ կարևոր ժամանակաշրջան ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում:«Ինչպիսի՞ն է լինելու 2023 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից: Սա մի հարց է, որը հետաքրքրում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛, իհարկե, քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին, գիտնականներին։ Ընդհանուր առմամբ, լինում են համեմատաբար կայուն, խաղաղ, իներտ տարիներ։ Կան լարված, ողբերգական ժամանակաշրջաններ: Բայց կան նաև շրջադարձային ժամանակներ: Այդպիսին էին մեզ համար, օրինակ, 1985, 1988, 1991, Տեսնել ավելին
Արցախում հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու...
12:53   02/01/2023
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով տարբեր հաստատություններում (մանկապարտեզներ, հիվանդանոցներ, հոգեբուժական կենտրոններ, մանկատներ, ծերանոցներ և այլն) հազարավոր մարդիկ զրկված են պատշաճ սնվելու իրավունքից։Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Տեսնել ավելին
Նռօրհնեքի արարողություն` Ստեփանկերտի Հովանու Մայր ...
17:30   01/01/2023
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը Ստեփանակերտի Հովանու Մայր տաճարում կազմակերպել է Նռօրհնեքի արարողություն:«Եկեղեցում ճանապարհեցինք Հին տարին և դիմավորեցինք Նորը:Թեմակալ առաջնորդի ձեռամբ և թեմի հոգևորականաց դասի մասնակցությամբ ք. Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց նռան օրհնության կարգ: Եկեղեցին լիքն էր հավատավոր մարդկանցով, ովքեր եկել էին եկեղեցում դիմավորելու Նոր Տարին», - ասվում է ՀԱՍԵ Արցախի թեմի հաղորդագրությունում: Տեսնել ավելին
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնա...
12:29   01/01/2023
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում։Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն։«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիներ Տեսնել ավելին