• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Լոնդոնը եվրոպական ֆոնդային խոշորագույն շուկայի տիտղոսը զիջել է Փարիզին

ByEditor

Nov 16, 2022

Ֆրանսիայի ֆոնդային շուկան իր կապիտալիզացիայով կարողացել է գերազանցել բրիտանականը: Այժմ ֆրանսիական ֆոնդային շուկայի կապիտալիզացիան կազմում է $2,823 տրիլիոն, իսկ Մեծ Բրիտանիայի ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է՝ $2,821 տրիլիոն։

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական հաշվարկները։

Brexit-ից առաջ՝ 2016 թվականին, բրիտանական բաժնետոմսերը միագումար $1,5 տրիլիոնով ավելի արժեին, քան ֆրանսիականը: Միաժամանակ, կապիտալիզացիայով առաջատարի փոփոխությունն ավելի շատ կապված է Մեծ Բրիտանիայի ֆոնդային շուկայի անկման, քան ֆրանսիականի աճի հետ։

Ինչպես նշում է Bloomberg-ը, Մեծ Բրիտանիայի ֆոնդային շուկան երկար ժամանակ լավ դիրքերում չէ թույլ տնտեսության պատճառով։ Սակայն այս տարին եղել է վատագույնը՝ էներգետիկ ճգնաժամի, երկնիշ գնաճի եւ տնտեսական ցնցումների պայմաններում, որոնք առաջացել են նախկին վարչապետ Լիզ Թրուսի՝ հարկերը նվազեցնելու վիճահարույց ծրագրի հետեւանքով:

Թեեւ բրիտանական շատ «երկնագույն խաղանիշեր» իրենց միջազգային բիզնեսի շնորհիվ կարողացել են պաշտպանված մնալ մեծ անկումից, այնուամենայնիվ փոքր ընկերություններն ուժեղ են տուժել:

Այս տարի ֆունտը եվրոյից ավելի է թուլացել՝ 13%-ով, մինչդեռ եվրոպական արժույթի անկումը կազմել է 9,2%: Այս հանգամանքը բրիտանական շուկան համեմատաբար ավելի թույլ վիճակում է պահել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *