• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Սեպտեմբերին ռուսաստանցիներն արտասահմանյան հաշիվների վրա ռեկորդային գումար են փոխանցել

ByEditor

Nov 16, 2022

Սեպտեմբերին ռուսաստանցիները ռեկորդային $6,7 միլիարդ են փոխանցել արտասահմանյան բանկերում ավանդային հաշիվների վրա, ինչը մեկ քառորդով ավելի է օգոստոս ամսվա ցուցանիշից:

Այս մասին են վկայում «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաշվարկները՝ հիմնված Ռուսաստանի Բանկի (ԿԲ) տվյալների վրա։ Միաժամանակ, տարեսկզբից քաղաքացիների ավանդների ծավալն արտասահմանում կրկնապատկվել է՝ առաջին անգամ գերազանցելով $60 միլիարդը։

Ընթացիկ տարվա հունվարի դրությամբ՝ ռուսաստանցիները մոտ $30,6 միլիարդ են ունեցել ոչ ռեզիդենտ բանկերում, իսկ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկով պայմանավորված քաղաքացիները սկսել են ակտիվորեն միջոցներ փոխանցել արտերկիր։ Այսպես, փետրվարին արտասահմանյան բանկեր է փոխանցվել մոտ $4,3 միլիարդ, որն այն ժամանակ առավելագույն ցուցանիշն էր առնվազն 2018 թվականից ի վեր (ԿԲ-ն ավելի վաղ վիճակագրություն չի հրապարակում)։

Գարնանը, Կենտրոնական բանկի կողմից դեպի արտասահման միջոցների դուրսբերման սահմանափակումներ մտցնելու ֆոնին, նման գործարքների ծավալը զգալիորեն նվազեց. մարտին քաղաքացիները դուրս են բերել $1,7 միլիարդ, ապրիլին՝ $1,4 միլիարդ, մայիսին՝ $1,7 միլիարդ:

Մայիսի կեսին կարգավորիչը թուլացրեց դեպի արտասահման փոխանցումների սահմանափակումները, ինչի արդյունքում ռուսաստանցիների գործարքների ծավալը հօգուտ արտասահմանյան բանկերի եռապատկվեց՝ հասնելով $5,2 միլիարդի։ Հուլիսի 1-ից ռուսաստանցիներն արդեն կարողացան արտասահման փոխանցել $1 միլիոն, ինչը հնարավորություն տվեց $5,6 միլիարդ փոխանցել արտասահմանյան հաշիվների վրա։ Օգոստոսին արձանագրվել է գործարքների ծավալի աննշան նվազում՝ մինչեւ $5,4 միլիարդ։

Սակայն սեպտեմբերին դրամական միջոցների դուրսբերումը կրկին ավելացավ՝ հասնելով ռեկորդային $6,7 միլիարդի։ Արդյունքում 9 ամսվա ընթացքում արտասահմանում ռուսաստանցիների ավանդների ծավալը կրկնապատկվել է՝ հասնելով $63,1 միլիարդի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *