• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս․ իրանցի պաշտոնյաները՝ Ալիևին

ByEditor

Nov 15, 2022

Իրանցի օրենսդիր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ադրբեջանի նախագահին հիշեցրել է այն փաստը, որ Գյուլիստանի պայմանագրով Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծվել է՝ առանձնանալով Իրանից:

«Ադրբեջանի նախագահը հայտարարություններ է արել թուրքաբնակ տարածքների մասին։ Ես առաջարկում եմ, որ նա կարդա Գյուլիստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե որ տարածքն է առանձնացվել որ տարածքից։ Հարևան պետությունների տարածքային ամբողջականության մասին այս արտահայտությունները հարիր չեն Ադրբեջանի նախագահին»,- ասել է Հոսեյնին՝ փոխանցում է Tehran Times-ը։

Վերջինիս ասածը հնչել է որպես պատասխան Ալիևի հակասական հայտարարությանը թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ նա ասել էր, թե թյուրքական աշխարհը բաղկացած է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։

«Կարծում եմ, որ ժամանակն է կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են թյուրքական կազմակերպության անդամ երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության ու ազգային ինքնության պաշտպանությունը» – ասել է Ադրբեջանի նախագահը։

Սրան ի պատասխան Հոսեյնին ասել է, որ Ալիևի հայտարարություններն անիրատեսական են, և եթե Գյուլիստանի պայմանագիրը չլիներ, Ադրբեջանը կլիներ Իրանի մաս:

Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին արձագանքել այս հայտարարություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *