• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Չինաստան

ByEditor

Nov 15, 2022

Չինաստանը ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի վերաբերյալ համաձայնությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Բալիում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման արդյունքներով, գրում է ТАСС-ը։

«Ամերիկյան կողմը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մոտ ապագայում կայցելի Չինաստան՝ շարունակելու աշխատանքը հանդիպումից հետո։ Չինական կողմը ողջունում է դա», – նշվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։

Ինչպես նշել է Վան Ին, երկու երկրների աշխատանքային խմբերը, որոնք պատասխանատու են ֆինանսական և առևտրատնտեսական հարցերի համար, նույնպես կհամագործակցեն և կհամակարգեն իրենց գործողությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մակրոտնտեսական քաղաքականությունը և չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները:

Ըստ Agence France-Presse-ի` այցը սպասվում է 2023 թվականի սկզբին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *