• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Թուրքիան սկսել է ռուսաստանյան գազի դիմաց վճարել ռուբլով

ByEditor

Nov 9, 2022

Թուրքիան սկսել է երկիր մուտք գործող ռուսաստանյան գազի մի մասի դիմաց վճարել ռուբլով։ Այս մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters-ը։

Առաջիկա ամիսներին Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկ առեւտրում ազգային արժույթով վճարումների մասնաբաժինը կաճի, ասել է նախարարը։

Անկարան հույս ունի նաեւ խթանել թուրքական լիրայով առեւտուրը, որը մեծապես թուլացել է իշխանությունների «ոչ ստանդարտ դրամավարկային քաղաքականության» պատճառով, նշում է Reuters-ը։

Թուրքիան մտադիր է նաեւ մինչեւ 2022 թվականի ավարտը ներկայացնել երկրում գազի միջազգային հանգույցի ստեղծման ճանապարհային քարտեզը, տեղեկացրել է Դոնմեզը։ «Մենք կարող ենք կազմակերպել գազի միջազգային կոնֆերանս, հավանաբար, հունվարին կամ փետրվարին, որպեսզի համախմբենք գազ մատակարարողներին եւ ներմուծող երկրներին՝ նրանց կարծիքը լսելու եւ դրա հիման վրա գործելու համար»,- ասել է նա:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս օգոստոսին պայմանավորվել էին ռուսաստանյան գազի դիմաց վճարելիս անցնել ռուբլու։ Սեպտեմբերին երկրները պայմանավորվեցին, որ Թուրքիան ռուբլով կվճարի երկրին մատակարարվող գազի առնվազն 25%-ը։

Միաժամանակ, վերջերս Թուրքիան խնդրել էր «Գազպրոմ»-ին հետաձգել ռուսաստանյան գազի դիմաց վճարումները: Երկրի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին ասել էր, որ Անկարան նաեւ փորձում է զեղչեր ստանալ գազի համար, որը ձեռք է բերվում մեծ քանակությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *