• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մոսկվայում պետական դավաճանության մեղադրանքով Վերդիյան ազգանունով ռուսաստանցի է կալանավորվել

ByEditor

Nov 9, 2022

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով Վերդիյան ազգանունով ռուսաստանցու է կալանավորել: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանում։

 

«Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով («Պետական դավաճանություն») հանցագործություն կատարելու մեջ կասկածվող Վերդիյան Գ.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– գործակալությանն ասել է զրուցակիցը։
Սույն հոդվածով նախատեսված պատիժը ենթադրում է ազատազրկում՝ 12-ից 20 տարի ժամկետով։ Նշվում է, որ գործը մակագրված է «հույժ գաղտնի», մեղադրանքի սյուժեն հայտնի չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *