• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԵՄ-ն կազմել է էներգետիկ ճգնաժամին արձագանքելու միջոցների ցանկը

ByEditor

Oct 20, 2022

Եվրահանձնաժողովը (ԵՀ) կազմել է էներգետիկ ճգնաժամին արձագանքելու միջոցների ցանկը, սակայն դրանց թվում չի ներառել գազի գնի համար առաստաղ սահմանելու առաջարկը։

Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։ Միջոցների փաթեթը նախատեսվում է հրապարակել այսօր։

«ԵՄ-ն կհրապարակի էներգետիկ ճգնաժամի դեմ արտակարգ միջոցների նոր փաթեթը՝ հիմք ընդունելով դաշինքի անդամ երկրների համերաշխությունը։ Սակայն ԵՄ-ն ձեռնպահ կմնա գազի գնի անհապաղ սահմանափակումից՝ քաղաքական տարաձայնությունների եւ վառելիքի մատակարարումների անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին»,- նշում է գործակալությունը:

«Ստեղծված իրավիճակը տնտեսական եւ սոցիալական դժվարություններ է առաջացնում՝ ծանր բեռ դնելով քաղաքացիների եւ տնտեսության վրա։ Էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի աճը հանգեցնում է քաղաքացիների համար էներգիայի մատակարարումների կրճատման, ընկերությունների համար՝ ավելի քիչ մրցակցային առավելությունների»,- պարզաբանվում է փաստաթղթի նախագծում։

Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել գազի ձեռք բերման միասնական մեխանիզմ, որի շրջանակում կհամակարգվի գազի պահեստարանները լցնելու գործընթացը։ ԵՀ-ն պարզաբանել է, որ, եթե մինչեւ առաջիկա ձմեռային սեզոնի ավարտը գազի ներկայիս պաշարները սպառվեն, ապա մինչեւ 2023 թվականի նոյեմբեր պահեստարանները 90%-ով լցնելու խնդիրն ավելի դժվար կլինի լուծել։

ԵՀ ծրագիրը նախատեսում է թույլ տալ երկրներին միասին գազ գնել՝ պահեստարաններն առնվազն 15%-ով լցնելու համար, իսկ ընկերություններին՝ ստեղծել եվրոպական սինդիկատ՝ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար։ Սակայն, ըստ Bloomberg-ի, ՌԴ մատակարարները չեն մասնակցի սինդիկատի հետ բանակցություններին։

Տնային տնտեսությունների եւ ընկերությունների վրա էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու համար ԵՄ երկրներին կառաջարկվի նաեւ օգտագործել մինչեւ €40 միլիարդ Միության ընդհանուր հիմնադրամներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *